Հարցազրույց

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է. հարցազրույց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպիչ Թիերի Մալըրեի հետ

7 րոպեի ընթերցում

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է. հարցազրույց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպիչ Թիերի Մալըրեի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Դիլիջան քաղաքում այն մեկ հարկի տակ կհավաքի աշխարհի առաջատար քաղաքական ու ռազմական գործիչների, տնտեսագետների ու գործարարների, գիտնականների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր կքննարկեն ժամանակակից աշխարհի մարտահրավերները, կառաջարկեն նոր գաղափարներ և հիմք կդնեն գործընկերային նոր կապերի:

«Արմենպրես»-ը գագաթնաժողովին ընդառաջ զրույցել է միջոցառման կազմակերպչի՝ Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեի (Thierry Malleret) հետ, ով պատմել է հավաքն առաջին անգամ Հայաստանում անցկացնելու գաղափարի ծագման, իրենց ակնկալիքների, ինչպես նաև ժամանակակից աշխարհում Հայաստանի դերակատարման մասին:

- Ամեն տարի դուք կազմակերպում եք «Մտքերի գագաթնաժողովը», որը մեկ հարկի տակ է հավաքում տարբեր ոլորտները ներկայացնող դերակատարների ողջ աշխարհից: Մի փոքր պատմեք գագաթնաժողովի մասին:

- «Մտքերի գագաթնաժողովը» Monthly Barometer ամսագրի ամենամյա հավաքն է: Այն կարելի է անվանել «գաղափարների շուկա»՝ ստեղծված զգուշորեն մտածված հատուկ ծրագրի շուրջ, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում կիսվել խորաթափանց և մտածելու տեղիք տվող վերլուծություններով այն հրատապ համաշխարհային հարցերի վերաբերյալ, որոնց առերեսվում է ողջ աշխարհը: Հիմնական նպատակն է մեր հյուրերի համար ուղղակի հասանելիություն ապահովել դեպի տարբեր անհատներն ու գաղափարները՝ ապահովելով փոխադարձ վստահության, համագործակցության և բաց խոսակցությունների մթնոլորտ: Թեպետ մշտապես մասնակիցները ականավոր մտածողներ ու որոշում կայացնողներ են, սակայն «Մտքերի գագաթնաժողով»-ին բնորոշ է ընկերական ու ոչ պաշտոնական մթնոլորտը: Ծրագրում ներառված են միջոցառումներ ինչպես ներսում, այնպես էլ դրսում՝ շեշտադրում անելով բարօրության և բնության հետ վերամիավորվելու կարևորության վրա:

Ամենամյա «Մտքերի գագաթնաժողովը» տեղի է ունենում Շամոնիում՝ ֆրանսիական Ալպերի հիասքանչ լեռնային գոտում: Սա կարևոր է, քանի որ ոգեշնչող, ոչ պաշտոնական լեռնային միջավայրը նպաստավոր է ավելի ստեղծարար ու պարզ մտածելակերպի, ավելի լավ որոշումների ընդունման համար: Սա է այն հիմնական պատճառը, թե ինչու է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն անցկացվում Դիլիջանում: Ինչպես Շամոնին, այն նույնպես հրաշալի և ոգեշնչող վայր է:

- Այս տարի «Մտքերի գագաթնաժողով»-ը կանցկացվի Հայաստանում՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս: Ի՞նչն է ընկած գագաթնաժողովն այստեղ կազմակերպելու որոշման հիմքում:

- Հայաստանում գագաթնաժողովը կազմակերպելու գաղափարն ի հայտ եկավ նախորդ տարի սեպտեմբերին Շամոնիում «Մտքերի գագաթնաժողովին» իմ ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսակցության արդյունքում: Ես երկար տարիներ է՝ ճանաչում եմ նրան ու հիանում քառակուսուց դուրս մտածելու ու նոր գաղափարներ առաջարկելու նրա կարողությամբ: Շամոնիում նախագահն առաջ քաշեց «քվանտային քաղաքականության» կոնցեպտը, որը մեծ տարածում գտավ (այնքան մեծ, որ Financial Times-ում անմիջապես հոդված տպագրվեց այս նոր հայեցակարգի մասին): Մենք սկսեցինք ամենայն մանրամասնությամբ քննարկել այն, և մտածել, թե ինչ սոցիալական ու տնտեսական առնչություններ կարող է այն ունենալ: Հենց այսպես էլ ծնվեց գագաթնաժողովը Հայաստան բերելու գաղափարը: Բացի այդ, մեր որոշ հյուրեր հետաքրքրություն ունեին՝ ավելին իմանալու Հայաստանի մասին՝ որպես ներդրումային ուղղություն:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Հայկական մտքերի գագաթնաժողով»-ից:

- Մենք ակնկալում ենք Դիլիջանում ունենալ խորաթափանց և անկեղծ խոսակցություն ընդհանրապես աշխարհի ու մասնավորապես Հայաստանի մասին: Նման միջոցառումներից հետո սովորաբար ժամանակի հարց է դառնում, թե երբ կսկսենք տեսնել շոշափելի արդյունքները: «Մտքերի գագաթնաժողովը» մշտապես նույն հանձնառություններն ունի իր հյուրերի նկատմամբ. նրանք հեռանում են գագաթնաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր և նոր նախագիծ:

- Մեր երկիրը հարուստ պատմություն ունի և մշտապես կանգնած է եղել հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Կարո՞ղ է այսօր Հայաստանը կամուրջի դեր ունենալ Արևելքի ու Արևմուտքի միջև:

- Այո, կարող է: Որքան աշխարհն ավելի բաժանված ու բևեռացված է դառնում, այնքան ավելի մեծ արժեք են ձեռքբերում այն «հանգույցները», որոնք կարող են կապել տարբեր տարածաշրջաններ, մարդկանց, համայնքներ, համակարգեր և այդպես շարունակ: Հայաստանը նման մի հանգույց է՝ շնորհիվ իր հարուստ պատմության, ինտելեկտուալ և սոցիալական կապիտալի:

- Արագ փոփոխվող մեր աշխարհում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը:

- Հայաստանը փոքր երկիր է, որն ունի համաշխարհային ներկայություն կամ կարելի է ասել՝ մեծ հետք թողնող փոքր խաղացող: Սա նշանակալի առավելություն է տալիս: Այո, աշխարհը շատ արագ է փոփոխվում, ընդ որում, փոխվում է շատ բարդ ու անկանխատեսելի ձևով: Սա փոքր երկրներին (որոնք, սովորաբար, միտում ունեն լինելու ավելի ռեակտիվ ու ադապտացվող) առավելություն է տալիս: Հայաստանը հավելյալ առավելություն ունի, քանի որ դրա բնակչությունը ցրված է ողջ աշխարհով մեկ (թեպետ դրա սկզբնական պատճառը մեծ ողբերգությունն էր): Դա նշանակում է, որ այն ողջ աշխարհում ունի «արբանյակներ», ինչի շնորհիվ որոշակի պայմանների առկայության պարագայում դրականորեն կարող է օգտվել ցանցային ազդեցություններից:

- Հնարավո՞ր է, որ «Հայկական մտքերի գագաթնաժողովը» դառնա ամենամյա միջոցառում:

- Ուրախ կլինեի: Ես ձեր երկիր այցելում էի 1990-ականների սկզբին, երբ տնտեսագետ էի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում և երկար տարիներ մտածում էի հետ գալու մասին: Հրաշալի կլինի պարբերաբար «Մտքերի գագաթնաժողովն» անցկացնել Հայաստանում: Ես նաև կցանկանայի նպաստել (ամենահամեստ կերպով) Հայաստանի՝ որպես հիանալի զբոսաշրջային և առողջարարական ուղղության զարգացմանը:

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում