Վարչապետը հանձնարարեց ակտիվացնել Հայաստանում ֆուտբոլային նոր մարզադաշտ կառուցելու քննարկումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց Հայաստանում նոր, ժամանակակից մարզադաշտ կառուցելու հարցին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահԱրթուր Վանեցյանըխնդրեց այդ նպատակով տարածք հատկացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա, որ երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի. «Ժամանակակից մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա կառուցում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։ «Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է ժամանակակից այգի,մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշեց ՀՖՖ նախագահը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարԷդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր ունի «Հրազդան» մարզադաշտը։

««Հրազդան մարզադաշտը, որպեսզի դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա, ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման հարցն է: «Այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի... ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարեցնել այդ պայմաններին», - ասաց ՀՖՖ նախագահը։

Ըստ նրա, եթե հնարավորություն լինի, ապա մարզադաշտը կվերանորոգեն՝ Հայաստանի առաջնության հանդիպումներ անցկացնելու նպատակով։ «Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են», - նշեց ՀՖՖ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով քննարկումները պետք է ինտենսիվացնել:

Հայերեն English

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը