Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Թարս թզուկը» կրկին առաջին հորիզոնականում է. Մանկական գրականություն. ապրիլ, 2019

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Թարս թզուկը» կրկին առաջին հորիզոնականում է. Մանկական գրականություն. ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում էԼուսինեՇահնազարյանի«Թարսթզուկը»հեքիաթը: Հերոսը Թարս թզուկն է, նա ամեն բան թարս է անում...Նոր ու հրաշալի գիրք թարս թզուկի մասին, թե ինչու է նա թողնում Թզուկավանը, ինչու է ճամփորդում, ում է հանդիպում...

Երկրորդ հորիզոնականում էբոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ջ.Ք.Ռոուլինգի«ՀարրիՓոթերըևԳաղտնիքներիսենյակը»երրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Չորրորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Հինգերորդ հորիզոնականում է«Հայկականհեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Վեցերորդ հորիզոնականում դարձյալԹումանյանի«Հեքիաթներ»-ն են՝ մեկ այլ հրատարակչության հրատարակությամբ:

Յոթերորդ հորիզոնականումՋ.Ք.Ռոուլինգի«ՀարրիՓոթերըևԱզքաբանիկալանավորը»ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Ութերորդ տեղում է«Հեքիաթներ: Ներկայացնում են պլաստիլինե հերոսները»ժողովածուն: Գրքում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի` երեխաների կողմից սիրված հեքիաթները` «Պոչատ աղվեսը», «Ուլիկը», «Անհաղթ աքլորը», «Բարեկենդանը», որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնումՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ներառող մեկ այլ ժողովածու՝նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

Տասներորդ տեղում էՋ.Ք.Ռոուլինգի«ՀարրիՓոթերըևՓիլիսոփայականքարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Լուսինե Շահնազարյան

«Թարս թզուկը»

Անտարես 60
2 +7 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» GSM 35
3 +1 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» Զանգակ 23
4 +2 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 23
5 -2 «Հայկական հեքիաթներ» GSM 23
6 * Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 20
7 0 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Զանգակ 18
8 նոր «Հեքիաթներ: Ներկայացնում են պլաստիլինե հերոսները» Զանգակ 18
9 0 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 18
10 -8 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Զանգակ 17
Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում