Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամառային սեզոնին Երևանի քաղաքապետարանը ունեցել է որոշակի խնդիրներ աղբահանության հետ կապված, որոնք մոտ ժամանակներս նույնպես կլուծվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Աղբահանության ոլորտում ունեցել ենք որոշակի խնդիրներ՝ այս սեզոնի հետ կապված։ Այս սեզոնին գրեթե ամեն տարի խնդիրներ առկա են։ Ախտորոշել ենք խնդիրները, ձեռք ենք բերել 8 նոր հատուկ տեխնիկա, 9 շարժիչներ, որոնք պետք է նախկինում խոտանված տեխնիկայի վրա տեղադրվեն։ Օգոստոսին չինական արտադրության 6 աղբատար մեքենաներով կհամալրենք ավտոպարկը։ Մեր գնահատմամբ՝ մոտակա ժամանակներս այս խնդիրը լուծված կլինի»,- նշեց Ավինյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում