Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

1 րոպեի ընթերցում

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված Երևանում Բաբայան փողոց տանող մի շարք ճանապարհներ փակ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

«Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 23:00-08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. - Ազատության պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, իսկ 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. - Ազատության պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում