Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

1 րոպեի ընթերցում

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Սա շարունակաբար իրականացնում ենք։ Այս տարի ամբողջապես Երևան քաղաքի բյուջեով են իրականացվում այս ծրագրերը։ Եվ ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ Երևանի բյուջեն 39 միլիարդ դրամից հասցրել ենք 64 միլիարդ դրամի, որը թույլ է տալիս այս բազմածավալ ծրագրերն իրականացնել»,-նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ նաև ներդրվել է GIS միասնական էլեկտրոնային համակարգ, որը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը ավելի թափանցիկ և վերահսկելի կդարձնի։ 

Կարդացեք հոդվածը` فارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում