Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

1 րոպեի ընթերցում

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։ Վերջնական ընտրությունից հետո կմեկնարկեն կանգառասրահների տեղադրման աշխատանքները»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ Երևանին մնում է 250 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերում, որով կամբողջացվի տրանսպորտային պարկի արդիականացման ծրագիրը։  

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում