Հասարակական

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի համայնքների ուժեղացման ծրագրերի

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի համայնքների ուժեղացման ծրագրերի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ներկայացրել է հիմնադրամը փաստացի համահայկական դարձնելուն միտված առաջարկ, այն է՝ ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքիարդյունքում հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման տարբեր ծրագրերի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Հայրապետյանի, սա Սփյուռքի հետ հարաբերություններում բոլորովին նոր քաղաքականություն վարելու իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է, որի շնորհիվ Հայաստանը կարևորագույն դեր կունենա Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ուժեղացման գործում, կաջակցի դժվարության մեջ հայտնվածներին, կլուծի հրատապ խնդիրները:

Շարունակելով՝ Մխիթար Հայրապետյանն արձանագրում է, որ գործադիր տնօրենի, նրա թիմի և իր պատկերացումները լիովին համընկնում են. Հայաստան-Սփյուռք կապի առողջացմանն ուղղված այս հերթական քայլին պարոն Արշամյանը մանրամասն կանդրադառնա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ՝ հունիսին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում