ԿԳՆ-ն ահազանգ է ստացել առաջին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է դպրոցներին արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների ընդունելության գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության հանրակրթության վարչություն պետ Աշոտ Արշակյանը, մայիսի 15-ից սկսվել է երեխաների առցանց ընդունելությունը, ինչը հաջողությամբ իրականացվում է, սակայն ահազանգեր են ստացվում այն մասին, որ որոշ դպրոցների տնօրեններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում:

«Մասնավորապես, մեզ զանգահարում են ծնողները և տեղեկացնում, թե որոշ դպրոցների տնօրեններ երեխայի գործերն ընդունելու համար հավելյալ փաստաթղթեր են ուզում, որոնք նախատեսված չեն կարգով: Ես հորդորում եմ բոլոր ծնողներին, որ տանեն բացառապես մեր կողմից նշված ցանկին համապատասխան փաստաթղթեր: Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու: Կոչ եմ անում դպրոցների տնօրեններին զերծ մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Հարցին, թե օրինակ, դպրոցի տնօրեններն ինչ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, Աշոտ Արշակյանը նշեց, որ մասնավորապես, բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին, ինչը վաղուց հանված է:

«Այդ հայտնի 26 ձևի մասին է խոսքը: Դա նախորդ տարիներից է եկել, որը հիմա հանված է: Երբ ծնողն իր երեխային գրանցում է առցանց համակարգով, ստանում է տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ երեխայի գործերը տանելու համար: Դրանից բացի, ծնողը երեխային գրանցելուց հետո ստանում է 15 աշխատանքային օր, որպեսզի այդ գործերը ներկայացնի: Այսինքն՝ այդ 15 աշխատանքային օրվա ընթացքում, երբ ծնողը գործերը տանի, դպրոցի տնօրենը պարտավոր է գործերն ընդունել»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց՝ ցանկացած խնդրի դեպքում ծնողները կարող են զանգել թեժ գիծ, խնդրին շատ արագ լուծում կտրվի:

Առաջին դասարանցիներին առցանց գրանցման համակարգը Երևանում գործարկվել է մայիսի 15-ից:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում