Փաշինյանը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը մինչև տարեվերջ լուծելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մտադիր է մինչև 2019թ. ավարտը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի իջեցման հարցի վերաբերյալ համաձայնության գալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով մայիսի 17-ին ռուսական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

«Ես վստահ եմ, որ գազի գնի իջեցումն իրատեսական է: Հարցը ոչ միայն առանձին միայն գազի գնի հետ է կապված, այլև վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունավետությանը: Մենք, սկզբունքորեն, արդեն ունենք պայմանավորվածություն, որ միասնական էներգետիկ շուկա կստեղծվի, և մեր առաջարկները համապատասխանում են դրա շուրջ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵԱՏՄ արդյունավետության համար: Ես կցանկանայի մինչև տարվա վերջ լուծել այդ խնդիրը»,- ասել է Փաշինյանը:

2019թ. հունվարի 1-ից ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի համար գազի գինը 1000խմ-ի համար 150 դոլարից բարձրացրել է 165 դոլարի:

Հայերեն English Français Русский

Գազայի վերականգնումն անհրաժեշտ է առանց բնակիչների տարհանման․ Հորդանանի թագավորը՝ ԱՄՆ նախագահին

«Աթենք» ընկերությունն արժանացել է «Վստահության վարկանիշ» մրցանակին

Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ-ի կողմից ամերիկացի ուսուցչի ազատ արձակումը կնպաստի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը

Ինչ է թվային դրոշմավորումը և որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման. ՊԵԿ-ը մանրամասնում է

Թրամփը պետական գործակալություններին հրահանգել է պատրաստվել աշխատողների «լայնամասշտաբ» կրճատման

Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով

Իվետա Մուկուչյանի վառ գույները՝ նոր հոլովակում. «Սիրում եմ» տեսահոլովակի պրեմիերան, հայտնի հյուրերն ու բարձր տրամադրությունը

Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան

ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ Սոնա Ղազարյան

Ռուստամյանի կարծիքով՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար ՀՀ-ն նախ պետք է իրականացնի CEPA-ով նախատեսված բարեփոխումները