Ամերիկյան ինդեքսներ - 11/02/25
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ինդեքսներ - 11/02/25](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/12/U4hhhKoqBzani148bcN2mZ6cagPMuChnLDcTYgsJ.webp)
ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 44593.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 6068.50 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 19643.86 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: