Տնտեսություն

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը

Նիդեռլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Քննարկմանը ներկա էին Նիդեռլանդների ԱԳ և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդեռլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային    ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նիդեռլանդական «Royal Flora Holland» ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։  

Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և Կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել են նաև «Royal Flora Holland»-ի գլխամաս և Նիդեռլանդների երկու խոշոր ծաղիկ արտադրող ընկերություններ՝ տեղում աճուրդի ընթացակարգերին ծանոթանալու և Հայաստանի ընկերությունների հետ համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում