Հասարակական

Հայկական միջազգային ակնաբուժական գիտաժողովը Երևան է բերելու բարձրակարգ մասնագետների տասներկու երկրից

1 րոպեի ընթերցում

  Հայկական միջազգային ակնաբուժական գիտաժողովը Երևան է բերելու բարձրակարգ մասնագետների տասներկու երկրից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի» և «Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի» համատեղ երկրորդ տարեկան ակնաբուժական գիտաժողովին դասախոսություններով հանդես կգան մոտ 12 երկրից հրավիրված հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովը, որն անցկացվելու է մայիսի 18-19-ին Երևանի «Իբիս» հյուրանոցում, կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ:

Գիտաժողովին մասնակցելու է ՀՀ առողջապահության նախարարը, Բժշկական համալսարանի ռեկտորը, ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը:

Միջոցառման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում կենդանի վիրաբուժությունը «Live surgery»-ն, որի շնորհիվ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին:

Գիտաժողովը շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս է, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ: Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում