Առցանց հերթագրման համակարգում հնարավոր 13000 առաջին դասարանցիներից գրանցվել է 9321-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգով հնարավոր 13000 առաջին դասարանցիներից գրանցվել է 9321-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

«Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգը, որը փորձնական մեկնարկել է Երևան քաղաքում: Կանխատեսվում է 2019-2020 ուս. տարվա համար ունենալ շուրջ 13000 առաջին դասարանցիներ, իսկ տեղերը նախատեսված են 14000 հնարավոր առաջին դասարանցիների համար: Այսօր, ժամը 10:45-ի դրությամբ արդեն առցանց համակարգում հայտագրված է 9321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխաների հետ կապված, պայմանավորված նրանով, որ երեկ առավոտյան ժամը 9:10 ժամը 9:25 խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով, և այդ տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցումն իրականացրել, սակայն դրանք արագ հարթվել են»,- ասաց Անափիոսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգում գրանցված 158 պետական դպրոցներից 17-ում մայիսի 15-ի ժամը 16:00-ի դրությամբ արդեն իսկ սպառվել է արտոնագրված տեղերի քանակը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում