Պաշտոնական

ՀՀ նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ կառավարության կառուևցվածքի փոփոխություն ենթադրող օրենքը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:

ՀՀ ազգային ժողովըմայիսի 8-ին ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 79, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Կառավարությունըկունենահետևյալնախարարությունները.

Արտաքինգործերինախարարություն

Պաշտպանությաննախարարություն

Արտակարգիրավիճակներինախարարություն

Արդարադատությաննախարարություն

Աշխատանքիևսոցիալականհարցերինախարարություն

Կրթության,գիտությանևմշակույթինախարարություն

Բնապահպանությաննախարարություն

Առողջապահությաննախարարություն

Ֆինանսներինախարարություն

Էկոնոմիկայինախարարություն

Տարածքայինկառավարմանևենթակառուցվածքներինախարարություն

Բարձրտեխնոլոգիականարդյունաբերությաննախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում