Առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Ավելի վաղ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են»,-նշված էր ԿԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ եթե հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, ապա անհանգստանալ պետք չէ, քանի որ , երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստացվի:

Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում