ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին՝ թագադրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)՝ թագադրվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա կառավարման ներքո Թաիլանդը կշարունակի անշեղորեն զարգանալ, իսկ Հայաստանի և Թաիլանդի միջև բարեկամական կապերը ավելի կխորանան և կամրապնդվեն:

Հայերեն العربية English Français Русский