Հասարակական

Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին: Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում