Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնը 2019թ.-ի հուլիսի 1-ին կստանձնի Կարին Մարկիդեսը՝ հաջորդելով ներկայիս նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի ամերիկյան համալսարանից:

Կարին Մարկիդեսն ունի ակադեմիական հարուստ փորձ: Նա դոկտորի գիտական աստիճանը ստացել է Ստոկհոլմի համալսարանում 1984թ.-ին, որից հետո սկսել է իր հետազոտական կարիերան Յուտայի Բրիգհեմ Յանգ համալսարանում՝ որպես գիտությունների դոկտոր, այնուհետև՝ հետազոտող օգնական և փոխտնօրեն: 1990թ.-ի մայիսին վերադարձել է Շվեդիա՝ որպես Ուպպսալայի համալսարանի Քիմիայի և Քիմիական ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր և դեկան: 2003-2004թթ․ որպես այցելող պրոֆեսոր դասախոսել է Սթենֆորդի համալսարանի քիմիայի բաժնում։ Վերադառնալով Սթենֆորդից՝ Մարկիդեսը դարձել է Վիննովայի՝ Շվեդական նորարարական գործակալության փոխտնօրեն: Հետագայում Մարկիդեսն ընտրվել է Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, իսկ 2015թ.-ից նա հանդիսանում է Շվեդիայի կառավարության հովանու ներքո գործող Կայուն զարգացման գիտական խորհրդի նախագահ:

Կարին Մարկիդեսը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի յուրահատուկ աշխարհաքաղաքական դիրքին: «Հայաստանը արևելքի և արևմուտքի խաչմերուկում է, ինչը կարող է շատ արժեքավոր լինել, եթե հարևան երկրների լավագույն կադրերը Հայաստանը դիտարկեն՝ որպես տարբեր մշակույթներ և ուղեղներ կապող օղակ: Ես կարծում եմ, որ այս առանձնահատկության շնորհիվ Հայաստանը կարող է գրավել շատերի ուշադրությունը, թե՛ Եվրոպայից, Ռուսաստանից և Չինաստանից, թե՛ որևէ այլ երկրից»,-նշել է նաև:

Ինչ վերաբերում է ՀԱՀ-ի իր տեսլականին և Հայաստանի համար համալսարանի դերին, ապա Կարին Մարկիդեսը կցանկանար, որ ՀԱՀ-ը երկրի վերափոխման գործում է՛լ ավելի մեծ դեր ունենա՝ միավորելով բարձրագույն կրթության, մասնավոր ու հանրային ոլորտների ներկայացուցիչներին և հնարավոր դարձնելով մեծ ներուժ ունեցող և մարտահրավերներով լի նոր ոլորտներում փոխակերպիչ ազդեցության հասնելը: Այս ոլորտներում ՀԱՀ-ը կզարգացնի մարդկանց հմտությունները համատեղ գործունեության համար ու կխթանի կապը երկրի քաղաքային և գյուղական շրջանների միջև՝ միաժամանակ մեծացնելով միջազգային հանրության ուշադրությունը: Կարին Մարկիդեսը ծրագրում է ՀԱՀ-ի հետ կիսել նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում իր փորձառությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնվել է 1991թ-ին: Այն մասնավոր, անկախ համալսարան է, որը սերտ համագործակցում է Կալիֆորնիայի համալսարանի հետ: ՀԱՀ-ը իրականացնում է Հայաստանում և տարածաշրջանում մագիստրատուրայի և բակալավրիատի բարձրորակ կրթական ծրագրեր՝ խթանելով քաղաքացիական ներգրավվումը, նպաստելով ժողովրդավարական արժեքների և հանրային ծառայութան կայացմանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա