Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հունիսի սկզբին կանցկացնեն առաջին եռակողմ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 8-ին կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ երեք երկրների ԱԳ նախարարների հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին (George Chacalli)։

Քննարկվեց երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, հստակեցվեց Նիկոսիայում կայանալիք նախարարական հանդիպման օրակարգը։

Կողմերը գոհունակություն հայտնեցին երեք երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ և ողջունեցին երկկողմ մակարդակից եռակողմ ձևաչափով համագործակցության անցնելու նախաձեռնությունը։ Ընդգծվեց բազմակողմ ձևաչափերում և միջազգային հարթակներում երեք բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրին իրենց երկրների համար արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նույն օրը հունական և կիպրական պատվիրակություններն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»։

Հայերեն العربية English Français Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր