Սպորտ

Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց

2 րոպեի ընթերցում

 Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում կայացրեց Երևանի ավագանին մայիսի 8-ին գումարված արտահերթ նիստում:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց, որ խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն Իրինա Ռոդնինան այս տարի Բաքվում մասնակցել է Խոջալուի իրադարձությունների հետ կապված երթին: «Այդ արարքն ունի թե՛ բարոյական, և թե՛ քաղաքական ենթատեքստ: Դա վիրավորանք է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդին: Հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռոդնինան պետք է զերծ մնար նմանատիպ հակահայկական միջոցառմանը մասնակցելուց»,-նշեց Խաչատրյանն իր ելույթում:

Երևանիգեղասահքիևտափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է1971թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։ Երևան քաղաքի ավագանու2015թվականինոյեմբերի 25 -ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործում էԾովակալ Իսակովի պողոտա27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում