Հասարակական

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպումը, որ նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանն Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, պատմել ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ կատարած այցի մասին: «Մեծ հաճույքով եմ ձեզ պատմում ԱՄՆ կատարած այցի մասին, որը բոլոր առումներով արդյունավետ էր և շատ հաջողված և այն ջերմ վերաբերմունքի մասին, որ ստացա ձեր երկրում»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Ուրախ էի հանդիպել ձեզ, լսել Միացյալ Նահանգներ կատարած ձեր արդյունավետ այցի մասին և ավելին իմանալ ձեր լայնածավալ բարեգործական աշխատանքների մասին: Սիրով սպասում եմ մեր հետագա շփումներին»,- հանդիպման ավարտին ասել է Լին Թրեյսին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում