Քաղաքականություն

Թևան Պողոսյանը ԼՂ հիմնահարցի լուծման համար խիստ կարևորում է Արցախի վերադարձը բանակցային գործընթաց

1 րոպեի ընթերցում

Թևան Պողոսյանը ԼՂ հիմնահարցի լուծման համար խիստ կարևորում է Արցախի վերադարձը բանակցային գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բանակցային սեղան վերադարձից հետո միայն կարելի է իսկապես խոսել հիմնախնդրի լուծման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 2-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Եթե Արցախը սեղանի շուրջ նստած չէ, ապա չենք քննարկում հիմնահարցի, կոնֆլիկտի լուծումը: Քննարկում ենք խաղաղ միջավայր ձևավորելու, վստահության հարցեր ձևավորելու, միգուցե փոխանակումների հնարավորությունը: Միայն Արցախի վերադարձից հետո կարելի է խոսել հիմնահարցի մասին»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ չի հիշում ժամանակ, որ քաղհասարակությանը ներգրավելու հարց չբարձրացվի:

Պողոսյանի կարծիքով՝ եթե Արցախի բանակցային սեղան չվերադառնա, ապա ամեն անգամ նույն տիպի իրավիճակ է լինելու: Խոսելով դրա իրագործման ժամկետների մասին՝ նա նշեց, որ պետք է բացթողումների վրա նորը կառուցել ավելի ճիշտ ձևով և գործընթացն արագացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում