Միջազգային

Կանադայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 12 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Կանադայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 12 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Արևելքում ջրհեղեղի հետևանքով 12 հազար մարդ տարհանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կանադական CTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ջրհեղեղը գրանցվել է Քվեբեկ, Նյու-Բրանսուիկ և Օնտարիո շրջաններում:

Միայն Քվեբեկում իրենց տները ստիպված է եղել լքել ավելի քան 10 հազար մարդ: Այս շրջանում 6 հազար 700 տուն ջրի տակն է անցել, իսկ ավելի քան 3 հազար 400 տուն շրջապատվել է ջրով:

Կանադայի զինվորականները կամավորների հետ պատնեշներ են կառուցում գետի երկայնքով: Ըստ տեղական մարմինների՝ ջրհեղեղի գագաթնակետն արդեն անցել է, կանխատեսվում է ջրի հետ քաշում: Թեպետ Օնտարիո շրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, օդերևութաբանները առաջիկա օրերի համար կանխատեսում են հորդառատ անձրևներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում