Քաղաքականություն

Ժամկետները դեռ հստակեցված չեն. Մնացականյանը խոսել է իր և Մամեդյարովի հաջորդ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Ժամկետները դեռ հստակեցված չեն. Մնացականյանը խոսել է իր և Մամեդյարովի հաջորդ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը:

«Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք՝ ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն, բայց հրավիրող կողմն իր համար կորոշի, կհստակեցնի ժամկետները, տեղը և այլն, և, երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ կկարողանանք համաձայնեցված կերպով հայտարարել»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում