Հասարակական

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հայաստանում քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վրկ և օդի ջերմաստիճանն ապրիլի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 27-ի ցերեկը, 28-ին, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում