Քաղաքականություն

200-ից ավելի մարդ դիմում է գրել «Երկրապահ կամավորականների միության» շարքերը համալրելու համար

1 րոպեի ընթերցում

200-ից ավելի մարդ դիմում է գրել «Երկրապահ կամավորականների միության» շարքերը համալրելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրապահ կամավորականների միության» շարքերը ակտիվորեն համալրվում են: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանն այս մասին նշեց լրագրողների հետ զրույցում:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 200-ից ավելի մարդ դիմում է գրել միության շարքերը համալրելու համար: Այսօր երկրապահում այլ մթնոլորտ է տիրում: Ես հայտարարել եմ, որ անկախ կուսակցական պատկանելությունից պատերազմ անցած մարդը պետք է ազատ մտնի երկրապահ և դուրս գա: Դա իր ընտանիքն է, իր տունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև Դավիթ Սանասարյանի գործին՝ նշելով, որ նա իր ընկերն է, իրավապահները կտան գործի հետ կապված հարցերի պատասխանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում