Քաղաքականություն

Համախմբվել պետության շուրջ և հետևողականորեն պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Սասուն Միքայելյան

1 րոպեի ընթերցում

Համախմբվել պետության շուրջ և հետևողականորեն պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին հետևողական լինելը յուրաքանչյուր հայի պարտականությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը:

«Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված մենք պետք է կարողանանք համախմբված լինել մեր պետության շուրջ: Հետևողական աշխատենք, որ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան ճանաչեն 20-րդ դարասկզբի ոճրագործությունը»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Հարցին ի պատասխան, թե նոր իշխանությունների օրոք ճանաչման գործընթացն, արդյոք, չի՞ դանդաղել, Սասուն Միքայելյանը նշեց, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական, համակարգված աշխատանք:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի առաջին մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկուսուկես տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կառույցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում