Քաղաքականություն

Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ամենաճիշտ և կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված և «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքականությանն անդրադառնալով՝ Սիմոնյանը նշեց, որ այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է եղել:

«Ի սկզբանե ես չէի կարծում, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել: Ըստ իս ֆուտբոլային դիվանագիտությունն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: «Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել: Այս հարցում մենք նախապայմանների լեզվով երբեք չենք խոսել»,- հայտարարեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում