Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է լինել մաքսիմալ ազնիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը՝ պատմելով այն մասին, թե ինչպես է Զելենսկիին խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:

«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել (խմբ.- Պուտինի հետ): Կա պայման. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց դավերի, դժվար չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Իմ համոզմամբ՝ սա բոլոր տեսակի հարաբերություններում շատ ճիշտ մոտեցում է: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանը թվիթերյան էջում ուկրաիներեն շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը