Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է ներկա գտնվել Երևան քաղաքի ավագանու նիստերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք նիստին եկել էին օրակարգում առկա որոշ հարցերի ծանոթանալու համար:

Անդրադառնալով Երևանում առկա աղբի ճգնաժամին` Զոհրաբյանը նշեց, որ ամբողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, աղբ է: «Ես եկել եմ հասկանալու, թե Երևանի ավագանին ինչպես է պատրաստվում կարգավորել քաղաքում առկա աղբի վերաբերյալ խնդիրը, ինչ լուծումներ են առաջարկվելու»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ պատրաստվում է պարբերաբար ներկա գտնվել Երևան քաղաքի ավագանու այն նիստերին, որտեղ, իր կարծիքով, օրակարգում կենսական կարևորություն ունեցող հարցեր կլինեն:

Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք եկել են ավագանու նիստին մասնակցելու, քանի որ մտահոգված են Երևանի հարցերով: «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ քայլեր են արվում նախընտրական խոստումներն իրականացնելու համար: Երևանցին պետք է շատ արագ զգա փոփոխություններ, այն, ինչ ասվել է, պետք է հետամուտ լինենք, որպեսզի իրականություն դառնա»,- նշեց Մելքումյանը: Նրա խոսքով` իրենք հետամուտ կլինեն ամենակարևոր հարցերից մեկին` աղբահանության խնդրի արագ լուծմանը:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով