Հասարակական

Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինելը չի կարող ազդել քննության ընթացքի ու դատարանի վճռի վրա. Արարատ Միրզոյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

2 րոպեի ընթերցում

Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինելը չի կարող ազդել քննության ընթացքի ու դատարանի վճռի վրա. Արարատ Միրզոյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը չի կարող ազդել այդ մարդու գործով նախաքննության և դատարանի վճռի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց ապրիլի 22-ին, Ազգային ժողովում, պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին լրագրողների հարցերին:

«Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի. նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»,- նշեց Միրզոյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել էրՀՀ վարչապետին:

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում