Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել ծառայողական 10 էլեկտրամոբիլ

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել ծառայողական 10 էլեկտրամոբիլ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։ 

Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122 մլն. դրամի միջոցներով։ 

Պաշտոնապես դրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Գավառ քաղաքում անցկացված հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։ 

ՀՀ ՔԿ տարբերանշանով և լուսաձայնային անհրաժեշտ միջոցներով կահավորված ծառայողական մեքենաներն արդեն շահագործվում են։   

ՔԿ-ն ակնկալում է, որ դրանք, լոկացիոն առումով, էականորեն լավարկելու են քննիչների կողմից անհետաձգելի գործողությունների կատարման օպերատիվությունը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում