Սերգեյ Լավրով. «Կիրիենկոյի այցը Թեհրան կօգնի շարունակել երկխոսությունն Իրանի հետե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսատոմե-ի ղեկավարի այցը Թեհարան եւս մեկ հնարավորութուն է իրանական միջուկային դոսիեի հետ կապված իրավիճակից քաղաքական-դիվանագիտական ելք գտնելու համար: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «Ռոսատոմե-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի ուղեւորությունը Թեհրան: «Քննարկվելու է նաեւ միջուկային պրոբլեմատիկան, այդ ուղեւորությունթը թույլ է տալիս շարունակելու Ռուսաստանի դիվանագիտության ջանքերը, որոնք գործադրվում են ներկա իրավիճակից քաղաքական-դիվանագիտական ելք գտնելու նպատակով: Դա եւս մեկ հնարավորություն է՝ շարունակելու խոսակցությունը ՄԱԳԱՏԷ- ում իրանական միջուկային դոսիեի թեմայի շուրջե,-ասել է Լավրովը: