Եգիպտական «Դիվան» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական «Ալ Ահրամ»ի հրատարակչության «Դիվան» ամսաթերթը ապրիլի համարում լայն եւ ուրույն անդրադարձ է կատարել Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը, հայոց պատմությանը, մշակույթին, համաշխարհային հռչակ վայելող հայերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Թիւին մէջ «Շնորհակալութիւն Եգիպտոս» խորագրուած յօդուած ստորագրած է եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպսկ. Մնացականեան, իսկ պատմաբան Մոհամմէտ Ռէֆհաթ էլ Իմամ լայնօրէն անդրադարձած է Հայոց ցեղասպանութեան՝ «Եգիպտոս Հայոց ցեղասպանութեան ականատես վկան» խորագրուած ակնարկով։

Պատշաճ ծանօթագրութեամբ մը պարբերականի այս թիւին մէջ հրապարակուած է Անդրանիկ Ծառուկեան «Թուղթ առ Երեւան» երկարաշունչ բանաստեղծութեան առաջին բաժինի արաբերէն թարգմանութիւնը, առանց նշելու թարգմանիչի անունը։ Նորութիւն մը նման հրատարակութիւններու համար։

Ցեղասպանութեան մշակութային արձագանգներէն անդրադարձ կատարուած է նաեւ օրին Ամերիկայի մէջ արտադրուած երկու ֆիլմերու՝ Ravished Armenia (1919 թուական) և 1896-ին Պոլսոյ մէջ Պանք Օթոմանի գրաւման հետեւած կոտորածին նուիրուած EMC ընկերութեան 1901-ին արտադրած ֆիլմին, որ թէեւ գոյութիւն չունի այսօր, սակայն ընկերութեան արտադրած ֆիլմերու կատալոգին մէջ պատկերաւոր նկարագրութիւնը թարգմանած ու հրատարակած է պարբերականը։

Հետաքրքրական է պարբերականի խմբագրութեան պատրաստած մուտքի յօդուածը՝ «Հայոց կոտորածը. ոճիր զոր չի սրբեր ժամանակը... իսկ մշակոյթը կը շարունակուի». թէեւ վերջին հազարամեակով սահմանափակուած է հայոց պատմութեան անդրադարձը, սակայն Հայաստանէ՛ն բռնագաղթի մասին ակնարկը հետաքրքրական կը դարձնէ զայն»։

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին