Պաշտոնական

Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

1 րոպեի ընթերցում

Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն կարգադրություն է ստորագրել Մարգարիտ Ազարյանին ՀՀ նախագահի օգնական նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է ՀՀ նախագահի կարգադրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ Մարգարիտ Ազարյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում