3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արվել. Տիգրան Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կա 3.3 միլիարդ դոլար հանրագումարով երկու խումբ ներդրումային ծրագիր, որոնք քննարկման տարբեր մակարդակներում են գտնվում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ դիմում են կառավարությանը՝ այս կամ այն կերպ աջակցություն խնդրելու դիմումով,մենք հաշվառում են, պարբերաբար զեկուցում վարչապետի աշխատակազմ, որպեսզի հնարավոր լինի հետագայում հետևել յուրաքանչյուր ծրագրի զարգացումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են և պահանջում են լուծումներ, ինչպես նաև հետևել՝ արդյոք ամեն ինչ նորմալ է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը տարբեր ոլորտներում են՝ էներգետիկա, քաղաքաշինություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ դա գաղտնի ցուցակ չէ, ինքն այն կարող է տրամադրել։

Հարցին՝ կոնկրետ ներդրումներ կա՞ն, նախարարը պատասխանեց. «3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր, որոնց ուղղությամբ, այո, քայլեր են արված։ Մի դեպքում սարքավորումներ են ներկրված և արդեն պատրաստ են մոնտաժման, մի դեպքում՝ դրանք ճանապարհին են, մի դեպքում՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այսինքն՝ բազմաթիվ տարբեր զարգացումներ կան»:

Հայերեն

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը