Քաղաքականություն

«Ժառանգությունը» ավելի լուրջ դերակատարում կունենա ներքաղաքական և  արտաքին քաղաքական դաշտում. կուսակցության փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

«Ժառանգությունը» ավելի լուրջ դերակատարում կունենա ներքաղաքական և  արտաքին քաղաքական դաշտում. կուսակցության փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է գործող իշխանությունների անցյալին առերեսվելու, անցյալի սխալները չկրկնելու մոտեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անցած 9 ամիսները բեկումնային ճամփաբաժան էին հնի ու նորի միջև: «Հեղափոխության ակունքներում կանգնած էր նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Մենք մեր կապիտալը ներդրել ենք հեղափոխության հաղթանակի համար»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ կուսակցությունը ողջունում է հեղափոխական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ իր սկսած նախաձեռնություններում, որի նպատակն է Հայաստանի քաղաքական համակարգի ախտահարումը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ հավելեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մնացյալ ազատական և ժողովրդավարական իր սկզբունքները կիսող կուսակցությունների հետ մեկտեղ կփորձի արդեն ավելի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դաշտում՝ երևան հանելով սկզբունքների և գործելակերպի հակասությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում