Աննա Հակոբյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և ՀՀ գլխավոր հյուպատոսություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին ն այցելեց Լոս Անջելեսի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի նոր իրողություններին, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների առաքելությանը, Երևան-Լոս Անջելես քույր-քաղաքների ծրագրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում հայ համայնքի դերին: Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը (Paul Krekorian), փոխքաղաքապետ Նինա Հաջիկյանը (Nina Hachigian), ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Այնուհետև Աննա Հակոբյանը մասնակցել է քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի կողմից իր պատվին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը:

Տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանանում է ամերիկյան բոլոր հանդիպումներում: Նա կարևորել է հայ համայնքի դերը՝ որպես Հայստանի և ԱՄՆ միջև գործակցության յուրահատուկ կամուրջ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Ա․Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին, քաղխորհրդի անդամ Կրեկորյանի և փոխքաղաքապետ Հաջիկյանի ջանքերը Լոս Անջելեսի հետ Հայաստանի կապերն ակտիվացնելու, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարաբերություններն ամրապնդելու համար:

Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարարության անունից գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել և Փոլ Կրեկորյանին Երևանի 2800-ամյակի հոբելյանական հուշադրամ է նվիրել: Փոլ Կրեկորյանն իր հերթին Աննա Հակոբյանին և գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին հանձնել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը և գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հռչակագրերը:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Գլենդելում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ համայնքի գործունեությանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամների առաքելությանն առնչվող հարցերի մասին:

Այնուհետև ՀՀ վարչապետի տիկինը Գլենդեյլի Ալեքս թատրոնում մասնակցել է հայ համայնքի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ վարչապետի տիկինը հանդես է եկել ելույթով, խոսել է Հայաստանի ներկա իրողությունների, դրանցում սփյուռքի ակտիվ ներգրաման կարևորության ու հայրենիքի ապագա զարգացման գործում Կալիֆորնիայի հայ համայնքի մեծ դերի մասին:

Հայերեն العربية

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին