Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելով՝ պետությունը լուծում է ոչ միայն ֆիսկալ, այլ նաև ոլորտի կարգավորման խնդիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցնում է, որ գրավատների, փոխանակման կետերի համար պետական տուրքը բարձրացնելով լուծում են նաև ոլորտի կարգավորման խնդիր: Ֆինանսական ծառայությունների մատուցման տրամաբանությունը երկրում պետք է միասնական լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատկան մարմիններն այս մասին խոսեցին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե պետական տուրքը արտարժույթի փոխանակման կետերի համար կտրուկ բարձրացնելով ինչ խնդրիր են լուծում՝ ֆիսկալ, թե վերահսկողական:

«Եթե լուծելու լինեինք միայն ֆիսկալ խնդիր, կարելի էր գնալ նաև այլ ճանապարհով, հետևաբար մենք լուծում ենք ոչ միայն ֆիսկալ խնդիր, այլ նաև ոլորտում կարգավորման խնդիր: Կարծում ենք՝ արդարացված չէ, որ նույն ոլորտում կողք կողքի գործում են կազմակերպություններ, որոնք իրականացնում են նույն գործառույթ, սակայն դրանք գործում են միմյանցից էականորեն տարբերվող կարգավորումների կամ նորմատիվային միջավայրում»,-ասաց Արման Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ իրենց ընկալմամբ երկու ճանապարհ կա. կամ այս հանրույթը պետք է գործի խիստ կարգավորումների միջավայրում, կամ ոլորտում պետք է լինի խոշորացման գործընթաց, որ ոլորտը վերահսկելի կդարձնի ԿԲ-ի կողմից:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արման Ալոյանը նկատեց, որ այսօր էլ կարգավորումը խիստ է, սակայն խնդիրն այն է, որ փոխանակումը ֆինանսական ծառայություն է, իսկ դրանց մատուցման տրամաբանությունը երկրում պետք է միասնական լինի: «Եվ ԿԲ-ն նույնպես հնչեցրել է այն մոտեցումը, որ, այսպես ասած, պարզ լիցենզիաներն ունեն որոշակի կարգավորման ռիսկեր: Դրա համար մեզ համար նախընտրելի է գործ ունենալ այնպիսի սուբյեկտների հետ, որոնք կարգավորման ընդհանուր դաշտում են»,-նշեց նա։

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս փոփոխությունն առաջացրել էր ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում