Սպորտ

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացական Բաթում քաղաքում ընթացող առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը նախ պոկեց 140 կգ, այնուհետ հրեց 170 կգ: Երկամարտի 310 կգ արդյունքով Գրիգորյանը գրավեց միայն 9-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչը:

Ապրիլի 10-ին մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը (Երևանի ժամանակով՝ 20:30):

Ապրիլի 11-ին 89 կգ քաշում ուժերը կչափեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշայինն Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):

Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Լուսանկարը՝ MediamaxSport

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում