Միջազգային

Լիբիայի փոխվարչապետը հրաժարական Է տվել եւ աջակցություն հայտնել մարշալ Խաֆթարին

2 րոպեի ընթերցում

Լիբիայի փոխվարչապետը հրաժարական Է տվել եւ աջակցություն հայտնել մարշալ Խաֆթարին
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել Է հրաժարականի մասին եւ աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկությունների, ալ Կատրանին Խաֆթարի ռազմական գործողությունը համարել Է «ազատագրական» եւ քննադատել Լիբիայի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի քաղաքականությունը, որը, ալ Կատրանիի խոսքով, Տրիպոլիում համագործակցում Է զինյալների հետ:

Անցած շաբաթ Խաֆթարը հայտարարել Է Տրիպոլիի վրա լիբիական ազգային բանակի հարձակման սկսվելու մասին: Ըստ վերջին տվյալների, ռազմական գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել Է 32-ի, եւս շուրջ 50 հոգի վերքեր են ստացել: Տարհանվել Է մի քանի հազար մարդ:

Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Խաֆթարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում