Հասարակական

Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

3 րոպեի ընթերցում

Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան ԿարենՍարդարյանը:

«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա հայտարարում է, որ եթե կա որևէ պարտավորություն օրենքի սահմաններում, ինքը պատրաստ է կատարել:

«Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց Սարդարյանը:

Նրա խոսքով՝ Դավիթ Ղազարյանի դեմ որևէ ցուցմունք չի եղել, միայն փորձագետի մեկ եզրակացություն, ինչի մասին «Սպայկա»-ի տնօրենն ու պաշտպանական խումբը տեղյակ չեն եղել:

«Երեք օրվա ընթացքում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում, եզրակացություն է տրվել, որ իրականացվել է հաշվապահական փորձաքննություն ու որոշվել է հարկերի չափը: Այդ կարճ ժամանակահատվածում որոշվել է 7 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու»,- շեշտեց Կարեն Սարդարյանը:

Նրա պնդմամբ՝ իրենք նաև միջնորդություն են ներկայացրել, որպեսզի պաշտպանական խմբի մասնակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի:

«Դրա արդյունքում գոյացած գումարը մենք պատրաստ ենք վճարել: Դեռևս այդ միջնորդության պատասխանը չենք ստացել»,- եզրափակեց Սարդարյանը:

2019թ.ապրիլի4-ինԴավիթՂազարյանինմեղադրանքէառաջադրվելՀՀ քրեականօրենսգրքի205-րդհոդվածի2-րդմասով(առանձնապեսխոշոր չափերովhարկ,տուրքկամպարտադիրայլվճարչկատարելը):

ՊԵԿքննչականվարչությանքննիչիկողմիցսույնթվականիապրիլի4-ին միջնորդությունէներկայացվելԵրևանքաղաքիընդհանուրիրավասության առաջինատյանիդատարան`ԴավիթՎենգերիՂազարյանինկատմամբ կալանավորումըորպեսխափանմանմիջոցընտրելուհամար:

ԸստՊԵԿհաղորդագրության՝«Սպայկա»ընկերությունըպետականբյուջեչի վճարել ընկերությանկողմիցիրականացվածձեռնարկատիրական գործունեությանարդյունքում առաջացած7.036.666.312ՀՀդրամմաքսատուրք ևհարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում