Տնտեսություն

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում

6 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագրին՝ ընդգրկվելով ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։

Տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այս համաձայնագիրն առավելապես համարում է քաղաքական փաստաթուղթ, որով արձանագրվում են Չինաստանի հետ մեր հետագա գործունեության ուղիները՝ բնականաբար իր մեջ ունենալով նաեւ տնտեսական բնույթի բաղադրիչներ։ «Եթե ԵԱՏՄ—Իրան համաձայնագրով մեզ համար բացվում է 70 միլիոնանոց, ապա Չինաստանի մասով՝ արդեն 2 միլիարդանոց շուկան։ Բնականաբար, այդ երկու երկրներից էլ մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում՝ ելնելով մեր տնտեսության կառուցվածքից, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այնպիսի տեղ է գտնվում, որ, որպես ԵԱՏՄ երկիր, Իրանի հետ միակ ցամաքային սահման ունեցողն է, իսկ Չինաստանի դեպքում այդ երկիրը դեպի Եվրոպա արտահանման որոշակի հետաքրքրություններ ունի։ Հայաստանը կարող է հանդիսանալ այն հատման կետը, որի միջոցով Չինաստանից կգործի նախկին Մետաքսի ճանապարհը»,–ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Չինաստանից Ռուսաստանով դեպի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն էր ուղեւորվել առաջին գնացքը։

Փամբուխչյանի համար համաձայնագրի կարեւորությունը այն է, որ կարող է նպաստել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ օդային կապի հաստատմանը։ Այդ հարցը առավել հրամայական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կարգոները բավականին ծավալուն են եւ կարելի է ապրանք բերել եւ պահեստավորել։ «Հայաստանը շահած պետք է դուրս գա նաեւ բոլոր այն երկրների հետ, որոնք առնչություն ունեն ԵԱՏՄ երկրների հետ, նաեւ տարածաշրջանային երկրներ են»,-ընդգծեց նա։ Տնտեսական համաձայնագրի խորացման մյուս արդյունքն այն կլինի, որ Հայաստան կներկրվի այնպիսի հումք, որը պայմաններ կապահովի այստեղ արտադրանք ստեղծելու համար։

Այն մտահոգությունները, թե տեղական շուկան կարող է տուժել, եթե մեծ տնտեսություն ունեցող երկրները մուտք գործեն, պատգամավորը նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պիտի փակվենք աշխարհի առջեւ։ «Հայաստանը 3 միլիոնանոց երկիր է, եւ գրեթե բոլոր այն երկրները, որոնց հետ առնչվում ենք եւ հիմնականում մեզ գործընկեր պետություններ են, բոլորը թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ գերազանցում են մեզ։ Մենք ոչ թե պիտի փակվենք, այլ բաց լինենք եւ առավելագույնս օգտվենք այդ տարածությունից»,-ասաց նա՝ շեշտելով, որ օրենսդրական ճիշտ կարգավորումների, տեղական արտադրողին, բիզնեսին որոշակի առավելություններ տալու եւ հարկային դաշտի կարգավորումների պարագայում մեր երկիրը կարող է առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորություններից։

Անդրադառնալով գրավատների եւ փոխանակման կետերի շուրջ ստեղծված իրավիճակին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս բնագավառը ժամանակի ընթացքում էվոլյուցիոն ճանապարհով զարգացել է, եւ այսօր խնդիր է դրված միջավայրն ավելի մրցունակ եւ թափանցիկ դարձնել։ Նա հիշեցրեց, որ նախկինում տարադրամի փոխանակումը տեղի էր ունենում շուկաներում եւ ուրիշ այլ վայրերում, հետագայում ֆինանսատնտեսական բնագավառում զարգացում եղավ, եւ արդեն այսօր արգելված է պատահական վայրերում զբաղվել տարադրամի առքուվաճառքով։ Արդյունքում ստեղծվեցին տարադրամի փոխանակման կետերը, որոնք լիցենզավորվեցին եւ սկսեցին ծառայություններ մատուցել։ Դրան զուգահեռ զարգացավ բանկային համակարգը, որը որակի առումով ավելի լայն եւ լավ հնարավորությունն է ընձեռում հաճախորդին։ Իսկ գրավատների եւ փոխանակման կետերի հետ կապված կարգավորումները միտված են ավելի կայունացնելու եւ զարգացնելու այս համակարգը։

Փամբուխչյանը, երկար տարիներ աշխատելով բանկային համակարգում, փաստում է, որ Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկը բանկայինն է, որը նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ առավելագույնս կայուն դրսեւորեց իրեն։ Այդ առումով Հայաստանի բանկային համակարգը մրցունակ կարող է լինել նաեւ ԵԱՏՄ տարածքում։ «Կենտրոնական բանկի փոխնախագահը նշեց, որ մենք ունենք ժամանակակից որոշակի լուծումներ, որոնք փոխանակվում են փորձով ԵԱՏՄ երկրների հետ, եւ չկան այնպիսի լուծումներ եւ մեթոդներ, որոնք կիրառվում են ԵԱՏՄ-ում, իսկ մեզ մոտ չեն կիրառվում։ Այդ առումով մենք ամբողջությամբ մրցունակ ենք, մրցունակ է նաեւ մեր բանկերի կանոնադրական կապիտալի չափը»,-ամփոփեց պատգամավորը։

Լուսինե Մխիթարյան

Տեղադրություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում