Չինաստան

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբոլգում արված գրառման մեջ ՀՀ արտաքին գերատեսչությունը, մասնավորապես, նշել է․

«Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող սարսափելի ջրհեղեղների լուրերից, որոնք բազմաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և աղոթում բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»։

Օգոստոսի 26-ին Նեպալի և Չինաստանի սահմանին տասնյակ մետր բարձրությամբ հեղեղի ալիքն ամեն ինչ քշել-տարել է իր ճանապարհին. ավերվել են գյուղեր, շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, հիդրոէլեկտրակայաններ։

Նեպալի պաշտոնյաների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով սառցադաշտի ստորին մասի փլուզումը։ Սակայն ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ արձանագրված 4,4 մագնիտուդով երկրաշարժն, ըստ էության, սառցադաշտային ապարների և սառույցի փլուզման և բեկորների հոսքի սեյսմիկ էներգիան է եղել։

Լեռնային ապարների և սառույցի հոսքը փակել է Լհենդե գետի հունը՝ առաջացնելով հզոր կասկադային հեղեղում։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 175 մարդ։ Նեպալում անհետ կորած է ավելի քան 800 մարդ, այդ թվում՝ 600 օտարերկրացի։

Տիբեթում անհետ կորել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 260 օտարերկրացի։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում