Մի խումբ աշակերտներ պտղատու ծառեր տնկեցին Կապույտ մզկիթում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակում Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներն ապրիլի 2-ին բնությանը նվիրված բանաստեղծություններ ընթերցեցին, բալի և սալորի ծառեր տնկեցին Կապույտ մզկիթում:

«Կարծում եմ` երեխաներն այս օրը երբեք չեն մոռանա, քանի որ իրենց ձեռքով են ծառ տնկում: Շատ լավ կլինի, եթե նրանք հետագայում հոգ տանեն ծառերի մասին, խնամեն դրանք, տեսնեն, թե ինչպես են ծառերը մեծանում ու բերք տալիս, չէ՞ որ բնության պահպանությունն առաջնահերթություն է բոլորիս համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը:

Նա շեշտեց, որ ծառատունկի վայրի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կա իրանական ընթերցասրահ, և համագործակցությունն Իրանի դեսպանատան հետ շատ ամուր է: Ծառատունկը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը:

Ամեն տարի գարնանը Հայաստանի գրողների միությունը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և այլ կառույցներ անցկացնում են «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», որի նպատակը երեխաների կապը գրքի, մշակույթի հետ ամրապնդելն է: Շաբաթվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում Երևանի և մարզերի գրադարաններում, դպրոցներում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն