Պաշտոնական

Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով այսօր Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում մասնակցել է Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մաղավուզցիների հիշատակին:

Արցախի նախագահը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։

Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները զրուցել են միջոցառմանը մասնակից մաղավուզցիների հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում