Միջազգային

Ավելի քան 6 մլն մարդ Է ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 6 մլն մարդ Է ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի չեղարկման եւ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու պահանջով հանրագիրը մարտի 31-ին գերազանցել Է 6 մլն հավաքված ստորագրությունների նշագիծը: Այս միջնորդությունը առավել լայն աջակցությունն Է ստացել բոլոր այն հանրագրերից, որոնք երբեւիցե զետեղվել են բրիտանական խորհրդարանի կայքում, եւ բրիտանացի օրենսդիրներն ապրիլի 1-ը կնվիրեն դրա շուրջ բանավեճերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ երկրի կառավարությունն արձագանքել Է այդ հանրագրին, հայտարարելով, որ չի հրաժարվելու Brexit-ից, քանի որ մտադիր Է հարգել 2016 թվականի հանրաքվեի արդյունքները եւ խորհրդարանի հետ միասին աշխատել այն գործարքի հաստատման համար, որը կապահովի ԵՄ-ից Միացյալ Թագավորության կանոնակարգված դուրս գալը:

YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման՝ հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայում բրիտանացիների 61 տոկոսը ցանկանում Է, որ Միացյալ Թագավորությունը դուրս չգա Եվրամիությունից: Հարցվածների 39 տոկոսը պատրաստ Է պաշտպանել Լոնդոնի եւ Բրյուսելի «ապահարզանն» այն պայմաններով, որոնք ամրագրված են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում, որը հաստատվել Է Եվրամիության կողմից, բայց առայժմ չի ստացել բրիտանական խորհրդարանի հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում