«Նախագահական համերգաշար» և Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխ. նորամուծություններ Բաղրամյան 26-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»:

«Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել նախագահական նստավայրում:

Ըստ իրականացված դիտարկումների, աշխատանքային օրերին և ժամերին, չնայած բաց դարպասներին և ազատ ելումուտի հնարավորությանը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածք այցելուների թիվը չափազանց փոքր է, շատ դեպքերում՝ նույնիսկ այցելու չկա:

Հաշվի առնելով այս ամենը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքը հանրության կողմից ավելի նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունը լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ ս/թ ապրիլի 1-ից կփոփոխվեն Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-20:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի հարակից տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր:

Կփոփոխվի նաև նախագահական նստավայրի վարչական շենքի մուտքի մոտ ծառայություն իրականացնող պատվո պահակախմբի հերթափոխությունը:

«Շաբաթ եւ կիրակի օրերին պատվո պահակախմբի հերթափոխությունը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որին կարող են հետևել բոլոր ցանկացողները: Ծառայություն իրականացնող զինվորները, փոխարինելով միմյանց, կներկայացնեն ցուցադրական վարժություններ:

Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխությունը շաբաթ օրերին տեղի կունենա ժամը 18:00-ին, 19:00-ին եւ 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին եւ 14:00-ին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն العربية

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան