Քաղաքականություն

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագիրն ԱԺ կներկայացվի մոտ ժամանակներս. փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագիրն ԱԺ կներկայացվի մոտ ժամանակներս. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն իր կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը Ազգային ժողով կներկայացնի մոտ ժամանակներս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս ծրագիրը կուղարկվի Ազգային ժողով։ Եթե ընդդիմությունն ասում է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն ուշանում է, ապա պետք է հասկանա, թե ինչու ենք ուշացնում։ Իմ համոզմամբ՝ նման խորքային ու լուրջ որոշումները կարիք ունեն բավականին լայն շրջանակի քննարկումների։ Հետևաբար, կարծում եմ, որ այս գործընթացների վերլուծությունը պետք է լինի բավականին ժամանակատար»,- ասաց Ավինյանն ու հավելեց` հապշտապ որոշումներ չպետք է կայացնեն:

Ավինյանն նաև նշեց, որ կառավարության կողմից առաջարկվող փաթեթի շրջանակում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները ևս կքննարկվեն ԱԺ-ի հանձնաժողովներում: Ավինյանը հավաստիացրեց, որ կառավարությունը բաց է քննարկումների և տրամաբանական առաջարկների համար:

ԼՀԿ-ի առաջարկություններից մեկը վերաբերում էր Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունները նախարարություններ դարձնելուն: Ավինյանն այս տեսակետի հետ համաձայն չէ: Նա նշեց, որ ԱԺ-ն այս պահին էլ լծակներ ունի` վերահսկելու այդ մարմիններին: Ավինյանը հիշեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի մասնակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում